Մենք չենք թաքցնում քննադատությունը․ ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ում ընտրությունների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների մասին
19 Հունիսի 2026, 17:45
Իսպանիայից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամ Նաչո Սանչես Ամորը, Alpha News-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ընտրությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ խախտումներին, հայտարարել է, որ եթե Հայաստանը իսկապես և անկեղծորեն ցանկանում է շարժվել եվրոպական ճանապարհով, ապա «ստիպված կլինի հրաժարվել բազմաթիվ հին ավանդույթներից և գործելակերպերից»։
Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրություններին հետևած միջազգային դիտորդական առաքելության գնահատականում նշվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «վարչական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ ճնշումներն ու աշխատանքի խոչընդոտները»։
«Մենք միացել ենք ընտրությունների վերաբերյալ այդ գնահատականին և, հետևաբար, չենք թաքցրել մեր քննադատությունը Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին գիտակցել դա և հետևել եվրոպական ուղուն։ Եթե դուք իսկապես և անկեղծորեն ցանկանում եք շարժվել եվրոպական ճանապարհով, ապա ստիպված կլինեք հրաժարվել բազմաթիվ հին ավանդույթներից և գործելակերպերից»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Հայաստանում ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու որոշմանը՝ Սանչես Ամորը նշել է, որ դա գնահատում է որպես բացասական քայլ։