Մենք դաշինք չենք կնքել, «Ապրելու երկիրն» աջակցում է «Ուժեղ Հայաստանին». Նարեկ Կարապետյան

21 Ապրիլի 2026, 20:38

Քաղաքականություն

«Ապրելու երկիր» կուսակցության հետ «Ուժեղ Հայաստանը» դաշինք չի կնքել։ Այս մասին այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մենք դաշինք չենք կնքել, «Ապրելու երկիրը» աջակցում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ «Ապրելու երկիրը» տեսնում է առաջնահերթություն, իր քաղաքական շահը երկրորդելով, երկրում մեծ փոփոխությունների համար»,– հայտարարել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։

Հուշագրի համաձայն` քաղաքական երկու ուժերը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։