Մենք կրկին վերադառնում ենք «Անքորիջի ոգուն»․ Ալեքսեյ Մուխին

10 Սեպտեմբերի 2026, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինն Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև ընթացող բանակցությունները։

Քաղաքագետի կարծիքով՝ բանակցային գործընթացը վերադարձել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած հանդիպման շրջանին, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու համար կարելի է սկսել երկու երկրների միջև կանոնավոր ավիահաղորդակցությունից։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը փորձում է գործարկել մանիպուլյատիվ միջնորդական գործընթաց։ Սակայն Թրամփը Պուտինի հետ զրույցում հստակ ասել է, որ պատրաստ է ոչ թե հրադադարի, այլ Մինսկի համաձայնագրին։ Բոլորին շնորհավորում եմ, արդյունքում մենք կրկին վերադառնում ենք այդքան հայտնի «Անքորիջի ոգուն»», — նշել է փորձագետը։