Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը հայ ընկերների հետ. Պեսկով

25 Մայիսի 2026, 14:13

Քաղաքականություն

Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ուղու ընտրության հարցը մնում է բաց։ Այս մասին լրագրողների ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։ Նա նաև նշել է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կողմնակից են ՌԴ-ի ուղղությամբ զարգացմանն ու Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն գործընթացներին։

«Իհարկե, մենք շարունակում ենք երկխոսության մեջ լինել մեր հայ ընկերների հետ և կշարունակենք դա անել»,- ասել է Պեսկովը։

Նշենք, որ մայիսի 26-ին Հայաստանում սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը։ Այս համատեքստում լրագրողները ենթադրել են, որ հանդիպումների ընթացքում կարող են հնչել հակառուսական հայտարարություններ, և այդ կապակցությամբ հարց են ուղղել Պեսկովին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նման պրակտիկային։

«Վերջին օրերին մենք լսել ենք հայտարարություններ և՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ արտգործնախարարի կողմից, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները», — ընդգծել է Պեսկովը։