Մենք նրանց կռմբակոծենք․ Թրամփը սպառնում է Օմանին
17 Օգոստոսի 2026, 16:38
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ի հետ զրույցում սպառնացել է հարվածներ հասցնել Օմանին։ «Fox News»-ի միջազգային թղթակից Թրեյ Յինգստի խոսքով՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ և նրան հարցրել Իրանի ու Օմանի՝ Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունների մասին։
«Եթե Օմանը խոչընդոտի, ԱՄՆ-ը նրանց կռմբակոծի»,- ասել է Թրամփը լրագրողի հետ զրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում է Վաշինգտոնը պատրաստ հարվածներ հասցնել Օմանին։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է «բարձրացնի հանձնվելու սպիտակ դրոշը»։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետ չի սահմանում և «չի շտապում»։
Նշենք, որ Օմանի և Իրանի պաշտոնյաները վերջին շաբաթներին բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման մեխանիզմների մշակման շուրջ։