Մեքքայի համաձայնագիրը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից․ Իրանի ԱԳՆ
10 Օգոստոսի 2026, 14:58
Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրը վկայում է, որ տարածաշրջանի երկրները հիասթափվել են ԱՄՆ-ից և անվտանգության հարցերում որոշել են ապավինել սեփական ուժերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Չկա որևէ հիմք մտահոգվելու, թե այս համաձայնագիրն ուղղված է Իրանի դեմ։ Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան այն երկրներն են, որոնց հետ մենք խորը կրոնական, պատմական և մշակութային կապեր ունենք», -ասել է նա ճեպազրույցի ընթացքում։
Բաղայի խոսքով՝ այդ փաստաթուղթը կարևոր ազդակ է։ Այն, ըստ նրա, ցույց է տալիս՝ տարածաշրջանի պետությունները եկել են եզրակացության, որ անվտանգության ոլորտում այլևս չեն կարող ապավինել ԱՄՆ-ի խոստումներին և որոշել են հենվել սեփական հնարավորությունների վրա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել էին հավաքական պաշտպանության համաձայնագիր, որի համաձայն՝ մասնակից երկրներից մեկի նկատմամբ հարձակումը կհամարվի հարձակում պայմանագրի բոլոր կողմերի դեմ։