Մեր եկեղեցին օրենքի ուժով պետք է շատ մեծ դերակատարում ունենա. Հայկ Այվազյան
30 Հունիսի 2025, 18:30
1998 թ. Հավաքական Արևմուտքն ԱՄՆ գլխավորությամբ սկսեց հետխորհրդային տարածքի յուրացման, իսկ ավելի պարզ՝ կողոպուտի և շահագործման գործընթաց: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Լույս» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
«Գործընթացը շարունակվում է մինչ օրս: Մարդու իրավունքների և այլ ոլորտներ հայտնվեցին ԱՄՆ և նրա դաշնակիցների վերահսկողության ներքո: Գաղութատիրական համակարգի ավազակային էությունը քողարկելու համար Արևմուտքը իրավական և տեղեկատվական վերահսկողություն սահմանեց պետության բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ, որը նպաստեց ազգային ինքության թուլացմանը»,- ասել է Հայկ Այվազյանը:
Խոսելով պետության կողմից Հայ Առաքելական եկեղեցուն օրենքով տրված դերակատարման մասին՝ Հայկ Այվազյանը նշել է.
«Նախկինում գոյություն ունեցած Հայոց եկեղեցու պատմություն փորձնական առարկան որպես գործիք շատ փոքր էր և խիստ անբավարար: Մեր եկեղեցին օրենքի ուժով պետք է շատ մեծ դերակատարում ունենա»: