Մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան

04 Հուլիսի 2026, 13:09

Քաղաքականություն

Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:

«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդ չէ, աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն, դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնում՝ գրքերի մեջ՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով և այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն: Մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է»,-նշել է Կարապետյանը: