Մեր սրտերում պահենք այն միտքը, որ եռատոնն ինչ-որ ֆորմատով կվերականգնենք»․ Բենիամին Մաթևոսյան
09 Մայիսի 2025, 21:15
Երկար տարիներ մայիսի 9-ը նշում էինք որպես եռատոն, հիմա, ցավոք, իրավիճակը, մեղմ ասած, փոքր-ինչ փոխվել է։ Այս մասին «Պրոգրես-2025» տոնական միջոցառմանն ասել է «Հաղթանակ-80» նախաձեռնության անդամ Բենիամին Մաթևոսյանը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին։
«Այսօր հաղթանակի 80-ամյակն է։ Սա տոն է, որը պարտավոր ենք հիշել, հարյուր հազարավոր հայեր են մասնակցել, նաև արցախահայեր, բազմաթիվ մարշալներ, գեներալներ: Հիշատակը պետք է վառ պահել, բայց նաև մեր սրտում պահելով այն միտքը, որ մենք մեր եռատոնը ինչ-որ ֆորմատով կվերականգնեք: Այսօրվա գեղեցիկ միջոցառումը հենց դրան է նվիրված»,- նշել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
«Պրոգրես» մրցաշարի հիմնադիր Հայկ Առաքելյանի խոսքով՝ մրցարաշարն արդեն երրորդ տարին է, ինչ գործում է, իսկ այս տարի ավելի մեծ շուքով են կազմակերպել:
«Մայիսի 9-ի տոնը, իհարկե, պետք է օգտագործել՝ երեխաներին մոտեցնելու հաղթանակին, և այն խորհուրդը, որը տվել է մայիսի 9-ը, այն համախմբվածությունն ու միասնականությունը, որը եղել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, փորձում ենք մեր երեխաներին փոխանցել բասկետբոլ մարզաձևի միջոցով»,- հավելել է նա։