Մերաբ Դվալիշվիլին մերժել է Արման Ծառուկյանի հետ մենամարտելու առաջարկը

01 Մայիսի 2026, 18:20

Սպորտ

Վրացի UFC մարտիկ Մերաբ Դվալիշվիլին Արիել Հելվանիին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է հրաժարվել հայ մարտիկ Արման Ծառուկյանի հետ մենամարտից՝ RAF լիգայի մրցաշարի շրջանակում։

«Իրականում ինձ առաջարկել էին մենամարտել Արմանի հետ, բայց այդ մենամարտն իմաստ չունի։ Արմանն ինձանից երկու քաշային կարգով ծանր է։ Ես տեսա, թե ինչ արեց Արմանը Յուրայա Ֆեյբերի հետ և շատ հիասթափվեցի։ Արմանը չպետք է Ֆեյբերին նետեր գորգից դեպի տրիբունա։ Յուրայան շատ լավ մարդ է, մեծ մարզիկ։ Արմանը միշտ հարգանքով է վերաբերվել ինձ, նա հրաշալի մարզիկ է և իմ հարևանը՝ Հայաստանից, ծնված Վրաստանում։ Բայց պարտադիր չէր այդպես վարվել Յուրայայի հետ։ Ես մտածում էի Արմանի հետ մենամարտ անցկացնելու մասին, բայց բոլորս գիտենք, որ նա ինձանից ավելի ուժեղ է ըմբշամարտում։ Եվ երբ քթի վնասվածք ստացա, ես «ոչ» ասացի Ծառուկյանի հետ մենամարտ անցկացնելու առաջարկին»,- հայտարարել է Դվալիշվիլին։