Մեսին ու Ռոնալդուն կրկին պատմություն գրեցին. Alpha News-ը՝ դեպքի վայրից

26 Հունիսի 2026, 16:30

Սպորտ

Ֆուտբոլային աշխարհը շարունակում է բուռն քննարկել Աշխարհի առաջնության վերջին պատմական իրադարձությունները, մասնավորապես՝ Լիոնել Մեսիի նոր ռեկորդն ու Կրիշտիանու Ռոնալդուի պատասխանը: Alpha News-ի լրագրող Ռոբերտ Գասպարյանը Մայամիից ներկայացրել է այնտեղ տիրող բացառիկ մթնոլորտն ու աշխարհի երկու մեծագույն ֆուտբոլիստների շուրջ ծավալվող զարգացումները։

«Ի՞նչ կարելի է ասել Մեսիի մասին. Ավստրիայի դեմ հանդիպումից առաջ նա ուներ բավական լուրջ հոգեբանական խնդիրներ: Այս օրերին հիվանդանոցում էր Մեսիի հայրը, և տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մահամերձ է: Պատկերացրեք՝ ինչ հոգեվիճակում էր Մեսին խաղից առաջ, բայց նա դուրս եկավ խաղադաշտ, երկու գոլ խփեց և գրանցեց հերթական պատմական ցուցանիշը։

Իսկ արգենտինացի երկրպագուներին ուղղակի կանգնեցնել այդ օրը հնարավոր չէր։ Երդվում եմ՝ այն մթնոլորտը, որ ստեղծել էին մարզադաշտում, պարզապես անհավանական էր․․․։ Այս Աշխարհի առաջնությունում նրանք, անկասկած, լավագույնն են»,- նշել է Ռոբերտ Գասպարյանը:

Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, որին մասնակցել է նաև Alpha News-ի լրագրողը, Մեսին խոստովանել է, որ սա իր համար մեծագույն պատիվ է, և խաղից առաջ ռեկորդի մասին բնավ չէր մտածում:

Մյուս կողմից, պատմական քայլ է արել նաև Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնության 6 տարբեր խաղարկություններում։

Մանրամասները՝ տեսանյութում։