Մեսրոպ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
12 Հոկտեմբերի 2026, 22:45
Պատգամավորներ Մեսրոպ Մանուկյանն ու Հարություն Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև ուրիշի գույքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու պլանավորման առթիվ։
Ավելի վաղ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը հայտարարել էր, թե դատարանն իրավունք չուներ գործը վարույթ ընդունելու։
«Սա ինձ համար քաղաքական առաքելություն է՝ հանրային գերակա շահը հանրությանը վերադարձնելու համար։ Խոստանում եմ, որ այս շինությունները քանդվելու են»,— նշել է նա։