Միակ դրոշը, որ Հանրապետության հրապարակում չի կարելի այրել, դա Հայաստանի դրոշն է․ Հրազդան Զէյթլյան

25 Ապրիլի 2025, 16:00

Քաղաքականություն

Գրող, հրապարակախոս Հրազդան Զէյթլյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ապրիլի 23-ին Ջահերով երթի ժամանակ Հանրապետության հրապարակում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելուն:

Հիշեցնենք, որ այս գործողությանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Նիկոլ Փաշինյանը՝ որակելով այն սադրիչ:

«Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն այրելը Երևանի կենտրոնում: Միակ դրոշը, որ Հայաստանի Հանրապետության հրապարակում չի կարելի այրել, դա Հայաստանի դրոշն է: Մյուս բոլորը, երբ պետք է ժողովրդի կարծիքը հայտնել դրոշն այրելով, մարդիկ իրավունք ունեն դա անել: Մանավանդ, որ սա Հայոց ցեղասպանության նախօրեին է կատարվում»,- ասել է Հրազդան Զէյթլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: