Ուզում են ամեն ինչ ոչնչացնել ու ապացուցել, թե պատմական Հայաստան չի եղել․ աստվածաբան

24 Մայիսի 2024, 23:14

Կարծիք

Ուզում են ապացուցել, թե պատմական Հայաստան չի եղել, ամբողջ պատմությունն ուզում են ջնջել։ Alpha News-ի ուղիղ եթերում այս մասին ասել է հասարակական գործիչ, աստվածաբան Պետրոս Հաջյանը։

«Պատմական Հայաստանը ուզում են մեր մեջից դուրս հանեն։ Ուզում են ամեն ինչ ոչնչացնել ու ապացուցել, թե պատմական Հայաստան չի եղել։ Եղավ 2018-ի հեղափոխությունը, բայց ես դա չեմ անվանում հեղափոխություն, ասում եմ տեռորիզմ՝ բերեցին, դրեցին անմակարդակ, անբարոյական, ապազգային անձերի, որ իրականացնեն այս ամենը»,- ասել է Հաջյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ այս պահին Հայաստանի միակ փրկիչը եկեղեցին է, և որպեսզի խանգարեն շարժմանը, բամբասանքներ են տարածում։

«Նրանց պայքարը Վեհափառին փոխելու դեմ է, այս պայքարը ամբողջ վարդապետությունը փոխելու դեմ է։ 2018-ին այս մարդը, որի անունը Նիկոլ է, եկավ, խոստումներ տվեց, բայց արդյունքն ի՞նչ եղավ։ Հիմա եկեղեցին քանդելու համար բամբասանքներ են տարածում։ Սա միակ պայքարն է, որ չտապալվի հայոց պետականությունը, միակ փրկիչը եկեղեցին է»,- եզրափակել է Պետրոս Հաջյանը։