Միասնական երթ՝ Հայաստան-Լատվիա խաղից առաջ

17 Հունիսի 2023, 23:25

Սպորտ

Հունիսի19-ին ժամը 16:00-ին Հաայաստան-Լատվիա խաղից առաջ FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից, որը կավարտվի Հանրապետական մարզադաշտում:

«Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 17։45-ին, խաղի սկիզբը` 20։00։

Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորությամբ»,- նշում են FAF-ից։ 

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: