«Միասնության թևեր» կուսակցությունը պահանջում է ընտրություններն անվավեր ճանաչել

12 Հունիսի 2026, 17:20

Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր է դիմել ԿԸՀ՝ պահանջելով Ազգային ժողովի ընտրությունները ճանաչել անվավեր և անցկացնել կրկնակի քվեարկություն։

Ինչպես հայտնել են կուսակցությունից, համապատասխան դիմումը կներկայացվի մոտ ժամանակներս։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արդեն դիմել էր ԿԸՀ՝ նմանատիպ պահանջով։ ԲՀԿ-ն ևս պնդում է, որ անհրաժեշտ է կրկնակի քվեարկություն անցկացնել երկու ընտրատարածքներում, որոնց արդյունքները ԿԸՀ-ն ճանաչել է անվավեր։