Միայն ՀԱՊԿ-ը կապահովի Հայաստանի անվտանգությունը․ Վլադիմիր Ջաբարով
05 Դեկտեմբերի 2024, 15:55

Միայն ՀԱՊԿ-ը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «ամեն վայրկյան» Երևանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից։ Նրա խոսքով՝ եթե անշրջելիության կետը դեռ չի հատվել, ապա դա տեղի կունենա ամենայն հավանականությամբ։ Դեռ սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը լքել է ՀԱՊԿ-ն այն սպառնալիքի պատճառով, որը կառույցը ստեղծել էր Հայաստանի ինքնիշխանության համար:
Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի լուծել Հանրապետության հետ բոլոր տարաձայնությունները։
«Ես հավատարիմ եմ այն դիրքորոշմանը, որը ներկայացրել է մեր նախագահը։ Ուղղակի չեմ տեսնում, թե ով կարող է փոխարինել, ով կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունն արտաքին սպառնալիքի դեպքում, ՀԱՊԿ-ից բացի», — ասել է Ջաբարովը։
Նա կասկածում է, որ ԱՄՆ-ն կարող է լավ գործընկեր դառնալ Երևանի համար և օրինակ բերեց Ուկրաինան, որը փորձում էր Մոսկվայի փոխարեն հարաբերություններ կառուցել Վաշինգտոնի հետ։
«Հուսով եմ, որ մեր հարաբերություններում կհաղթանակի ողջամտությունը։ Ռուսաստանը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի միակ հավատարիմ բարեկամը տեսանելի ապագայում», — եզրափակել է Ջաբարովը։