Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում
15 Ապրիլի 2025, 09:20

ՖԻԴԵ-ն միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանին շնորհել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Անդրանիկ Մատիկոզյանն աշխատում է Ամերիկայի շախմատային ակադեմիայում։ Նրա լավագույն աշակերտներից է ամերիկահայ պատանի շախմատիստ Սամվել Սևյանը, որը 8 տարեկանում հասել է ԱՄՆ-ի վարպետի մակարդակին՝ դառնալով այդ կոչմանն արժանացած ամենապատանի շախմատիստը։
Անդրանիկ Մատիկոզյանը բացի ակադեմիայում դասավանդելուց, նա նաև անցկացնում է խմբակային պարապմունքներ, ինչպես նաև Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում կազմակերպում է մեծ ժողովրդականություն վայելող շախմատային ճամբարներ։