Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև

08 Հոկտեմբերի 2026, 17:12

Քաղաքականություն

Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը կարող է ընդլայնել առկա ներուժը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ այսօր Թուրքմենստանի Ավազա բնակավայրում Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների 8-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ։

«Հատուկ նշանակություն է տրվում Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը։ Վերջին տարիների դինամիկան ակնառու կերպով վկայում է այս՝ ինչպես հաճախ անվանում են, Միջին միջանցքի աճող պահանջվածության մասին», — ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ նշել է Տոկաևը։

Նրա խոսքով՝ կարելի է փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը։

«Կարծում եմ՝ կարելի է առայժմ փորձագիտական մակարդակում քննարկել Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP տրանսպորտային նախաձեռնությանը, ինչը կընդլայներ առկա ներուժը և կհամապատասխաներ մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին», — ասել է Ղազախստանի նախագահը։

Հիմա եթերում