Միկո Խաչատրյանը 20-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
17 Հունիսի 2025, 14:40

Հայ բռնցքամարտիկ Միկո Խաչատրյանը (20-1), ով մարտի է դուրս եկել Շառլ Ազնավուրի երգի ներքո, Բելգիայում կայացած մենամարտում վստահ հաղթանակ է տարել վենեսուելացի Մայքլ Բոմոնտի նկատմամբ (19-9):
Մենամարտը տևել է 8 ռաունդ և ավարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ 78-75, 78-74, 79-73՝ հօգուտ Խաչատրյանի:
29-ամյա բռնցքամարտիկի համար այս հաղթանակը 20-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։