Միլանա Կարապետյանն ու Տիգրան Խալաթյանը հաղթահարել են մուայ թայի Եվրոպայի և աշխարհի առաջնության որակավորման փուլը

03 Հունիսի 2025, 16:10

Սպորտ

Նոյաբրսկում ավարտվել է թաիլանդական բռնցքամարտի ՌԴ-ի 12-13 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է 400 մարզիկ Ռուսաստանի 40 շրջանից: Առաջնության մասնակիցների թվում էին Սոչիում բնակվող Միլանա Կարապետյանը, Տիգրան Խալաթյանը և Անդրեյ Բոգոսյանը:

Միլանա Կարապետյանը 44 կգ քաշային կարգում և Տիգրան Խալաթյանը 52 կգ քաշային կարգում նվաճել են արծաթե մեդալներ և ստացել նոյեմբերի 19-27-ը Աթենքում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր: Բացի այդ, Տիգրանը Ռուսաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում։ Անդրեյ Բոգոսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիմա եթերում