Միլլերը չի մեկնաբանել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած բռնությունները
04 Հունվարի 2024, 11:18
ԱՄՆ-ը չի ցանկանում, որ Իսրայելի իշխանությունները որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Երուսաղեմի հայկական թաղամասում տիրող իրավիճակի մասին հարցին:
Նշենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասի ակտիվիստները մտահոգված են, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է քրիստոնյա հայերին «Կովերի պարտեզ» տարածքից դուրս մղելու համար:
«Այդ հարցին կոնկրետ պատասխան չկա։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ցանկանում որևէ քայլ ձեռնարկել Իսրայելի կառավարության կողմից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,-հայտարարել Է Միլլերը։