Մինչև չասեն՝ ում դեմ են պայքարելու, վտանգները պարզ չեն․ Քոչարյանը՝ ԵՄ արագ արձագանքման խմբի մասին
21 Ապրիլի 2026, 21:30
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունն արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։
«Սա ընդամենը առիթ է, որ այլ երկրներից ներկայացուցիչներ գան Հայաստան՝ ոչ որպես դիտորդներ, այլ ինչ-որ մասնագետներ։ Եվ եթե այս ամենը Ռուսաստանի դեմ է, ապա պետք է ենթադրել, որ նրանք ինոագենտներ են։ Բայց եթե չհնչի Ռուսաստանի անունը, ապա գոնե պետք է ասեն, թե որ երկրի մասին է խոսքը»,- նշել է Քոչարյանը։
Հարցին, թե ինչ վտանգներ է պարունակում Եվրամիության արագ արձագանքման խմբի գալը, քաղտեխնոլոգը պատասխանել է․
«Մինչև չասեն՝ ո՞ւմ դեմ են պայքարելու, ես չեմ կարող ասել վտանգները։ Թող ասեն, թե ում դեմ են պայքարելու․ Իրանի՞ դեմ են պայքարելու, Ադրբեջանի՞ դեմ, Վրաստանի՞, Թուրքիայի՞, Ռուսաստանի՞, միգուցե Էմիրատների՞։ Ես իսկապես չգիտեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։