Մինսկում տեղի կունենա Մեծ հաղթանակի գործում հայերի ներդրմանը նվիրված միջոցառում

14 Մայիսի 2025, 16:09

Մշակույթ

Մայիսի 14-ին Մինսկում տեղի կունենա «Հայերի ներդրումը Մեծ հաղթանակում. պատմության առանցքային դեմքերն ու էջերը» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնում է «Բելառուսի հայերը» տելեգրամյան ալիքը։

Հիշատակի երեկոյին կներկայացվեն նշանավոր զորավարների, մոռացված հերոսների և ոգեշնչող պատմությունների մասին:

Ծրագրում ներառված են պատմական տարեգրություններ, եզակի արխիվային նյութեր, կենդանի շփում և քննարկում: