Մինվոդի օդանավակայանում բացվել է ուսանող Վալերի Ղազարյանի հեղինակած քանդակը

30 Մայիսի 2025, 15:00

Հայեր | Մշակույթ

Մինվոդի քաղաքի օդանավակայանում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսանդր Նովակը և Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը բացել են հանքային ջրին նվիրված քանդակը, որի հեղինակը ուսանող Վալերի Ղազարյանն է:

«Քանդակը կզարդարի Միներալնիե Վոդիի օդանավակայանի նոր տերմինալի մոտ գտնվող տարածքը և կհիշեցնի տարածաշրջան ժամանողներին, թե որքան առատաձեռն է Ստավրոպոլի հողը։

Քանդակը տարածաշրջանին նվիրել է «Ակվա Հոլդինգ» ընկերությունը։ Դրա ստեղծմանը միացել են նաև Ստավրոպոլի երիտասարդ դիզայներները: Մրցույթում հաղթել է Ստավրոպոլի երկրամասային դիզայնի ուսումնարանի 4-րդ կուրսի ուսանող Վալերի Ղազարյանի նախագիծը: Նա նույնպես մասնակցել է բացմանը։ Կարևոր է, որ երիտասարդ տաղանդները միշտ հնարավորություն ստանան մեր մարզում իրենց ներուժն իրացնելու համար», — նշել է նահանգապետը։

Հիմա եթերում