Միքայել Հարությունյանը կպայքարի Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար

27 Մարտի 2024, 09:30

Սպորտ

Վոլգոգրադցի բռնցքամարտիկ Միքայել Հարությունյանը առաջիկայում կրկին ռինգ դուրս կգա և կպայքարի WBC վարկածով Ասիայի չեմպիոնի տիտղոսի համար: Մենամարտը սպասվում է մարտի 30-ին Բանգկոկում։ Տիտղոսի համար նա կպայքարի թաիլանդցի Չակիտա Ռատչատոկայի հետ։

Եթե Հարությունյանը հաղթի մրցակցին, նրա անունը կընդգրկվի WBC վարկածով աշխարհի լավագույն բռնցքամարտիկների թոփ-20-ում:

Միքայելի խոսքով՝ ինքը լավ գիտի թաիլանդացու թույլ կողմերը: Սակայն, նա միևնույն ժամանակ նշում է, որ Ռատչատոկան լուրջ, ավելի փորձառու մրցակից է։ Այնուամենայնիվ, Միքայելը տրամադրված է հաղթանակի։
Վերջին մենամարտում Հարությունյանը նոկաուտի է ենթարկել Վիր Չուենպհակոմին։