Միքայել սրբազանի գործն ուղարկվել է դատարան

04 Օգոստոսի 2025, 15:35

Քաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Սրբազանի պաշտպանները հուլիսի 23-ին տեղեկացրել էին, որ նախաքննությունն ավարտվել է, իրենք ծանուցում են ստացել այդ մասին։

«Դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան»,- նշել են դատախազությունից:

Հիմա եթերում