Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով
28 Հունիսի 2025, 09:20

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Դատարանը սահմանափակեց նաև Միքայել սրբազանի շփումները` բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։
Դատարանի որոշումը ներկայացնելուց հետո Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ պաշտպանների թիմը կբողոքարկի որոշումը։
Նախնական տվյալներով` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։
«Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը»,– լրագրողներին ասաց Արա Զոհրաբյանը։