Միրզոյանն ու Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը
08 Հոկտեմբերի 2026, 21:17
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ին նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել իր իրանցի գործընկերոջը՝ Իրան կատարած այցի ընթացքում ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։