Միրզոյանն ու Բայրամովը Բիշքեկում կարճ զրույց են ունեցել

31 Օգոստոսի 2026, 18:20

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։