Միսակ Գևորգյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում
18 Հոկտեմբերի 2026, 15:30
Պյատիգորսկը ներկայացնող հայազգի մարզիկ Միսակ Գևորգյանին պաշտոնապես շնորհվել է մարզական բարձրագույն՝ գրոսմայստերի կոչում։ Երկար նարդու աշխարհի գործող չեմպիոնը հերթական անգամ հաստատել է իր բարձր կարգը Թբիլիսիում վերջերս կայացած աշխարհի առաջնությունում՝ նվաճելով ոսկե մեդալ և հերթական հաղթանակը պարգևելով Ռուսաստանի հավաքականին։
Ստուգատեսին մասնակցել են աշխարհի 60 երկրների ուժեղագույն նարդիստները։ Հաղթահարելով Իրանի, Թուրքիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների դիմադրությունը՝ Գևորգյանը կանգնել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։