Միշել Տեր-Զաքարյանը երրորդ անգամ կարող է գլխավորել «Նանտը»

11 Հունիսի 2026, 14:43

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանը մոտ է ֆրանսիական «Նանտ» ակումբ վերադառնալուն։ 63-ամյա մասնագետը մարզչական կարիերայում արդեն երրորդ անգամ կարող է գլխավորել այս թիմը։

Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Նանտի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում Տեր-Զաքարյանի հետ։ Սպասվում է, որ հենց նա կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը՝ ակումբի՝ Լիգա 2 տեղափոխվելուց հետո։

Տեր-Զաքարյանը լավ ծանոթ է «Նանտ»-ին։ Նա նախկինում արդեն երկու անգամ աշխատել է ակումբում՝ 2007/08 մրցաշրջանում, ինչպես նաև 2012-2016 թվականներին։

2008 թվականին Տեր-Զաքարյանը թիմին դուրս է բերել Լիգա 1, իսկ 2013 թվականին կրկնել այդ հաջողությունը։

Մարզչի վերջին ակումբը եղել է «Կանը», որտեղ նրա աշխատանքը 2025 թվականին այնքան էլ հաջող չի ստացվել։ Այնուամենայնիվ, «Նանտ»-ում վստահ են, որ Տեր-Զաքարյանի փորձն ու ակումբի նկատմամբ խոր ճանաչողությունը կարող են օգնել թիմին վերադառնալ նախկին դիրքերին։