Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Ոչ ադամանդե ձեռքը» ֆիլմը ամանորյա տոներին դիտել է 44,8 մլն մարդ
18 Հունվարի 2025, 18:58

Հայազգի հայտնի կատակերգու և դերասան Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Ոչ ադամանդե ձեռքը» ֆիլմի եղինակներն ամփոփել են ամանորյա տոներին նախագծի դիտումների արդյունքները։
Ընդհանուր առմամբ, կատակերգությունը TNT-ով և առցանց կինոթատրոններում դիտել է 44,8 միլիոն մարդ:
Նշվում է, որ դեկտեմբերի 31-ին ТНТ-ով կայացել է ֆիլմի պրեմիերան և դարձել ամանորյա հեռուստաեթերի առաջատարը՝ 25,7% մասնաբաժնով:
«Կինոպոիսկ»-ում ֆիլմն իր հերթին դարձել է ամանորի գիշերվա ամենահայտնի ֆիլմը։ Միայն դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին հարթակի 1,5 միլիոն բաժանորդ դիտել է «Ոչ ադամանդե ձեռքը» ֆիմը: Ամանորյա արձակուրդների արդյունքներո՝ կատակերգությունը «Կինոպոիսկ»-ում դիտելիությամբ զբաղեցրել է 3-րդ տեղը, «Premier»-ում՝ երկրորդ տեղը, իսկ «Okko»-ում մտել է լավագույն հնգյակի մեջ։
Հիշեցնենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերներն են Թինա Կանդելակին, Բորիս Խանչալյանը, Արկադի Վոդախովը և Մարինա Ռազումովան։ Ռեժիսորներն են Միշա Սեմիչևը և Ռոման Կիմը։ Դերերում հանդես են գալիս Միխայիլ Գալուստյանը, Թիմուր Բատրուտդինովը, Պավել Վոլյան և այլք։