Միխայիլ Գալուստյանը ներկա է գտնվել «Небриллиантовая рука» ֆիլմի պրեմիերային

26 Դեկտեմբերի 2024, 20:45

Հայեր

Մոսկվայում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Небриллиантовая рука» ամանորյա ֆիլմի մեծ պրեմիերան, որին ներկա է եղել հայազգի հայտնի ռուս կատակերգու և դերասան Միխայիլ Գալուստյանը:

Արտիստը վերջին շրջանում շատ է նիհարել և կատակել է, որ ավելորդ քաշից ազատվել է սիրելի խորովածից հրաժարվելու շնորհիվ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Ալեքսեյ Վորոբյովը, Տիմուր Բատրուտդինովը և այլք: