Մոնտեվիդեոյի գերատեսչական խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից «սովի միջոցով իրականացված ցեղասպանությունը»

10 Սեպտեմբերի 2023, 23:45

Քաղաքականություն

Արցախի դեմ Սեպտեմբերի 7-ին Մոնտեվիդեոյի գերատեսչական խորհուրդը միաձայն քվեարկել է մի հայտարարության համար, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և զինվորական անձնակազմի դեմ ամենօրյա ռազմական ագրեսիան և ապօրինի շրջափակումը՝ տարածքային ընդլայնման հասնելու նպատակով։

«Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող, այսպես կոչված, Լաչինի միջանցքում 2022 թվականի վերջից ստեղծված շրջափակման իրավիճակը Ադրբեջանի կողմից, որը մեկուսացնում է ավելի քան 120.000 մարդու, այս իրավիճակի հետևանքով ապրում են ծանր, մասշտաբային հումանիտար ճգնաժամ, որը հանգեցնում է գոյատևման համար անհրաժեշտ հիմնական պարագաների գրեթե բացարձակ բացակայությանը, ինչպիսիք են սննդամթերքը և բժշկական պարագաները»,-ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչական խորհուրդը խստորեն դատապարտել է ցեղասպանությունը, որն իրականացվում է առաջացած սովի հետևանքով։