Մորդովիայում կայացել է հայկական հյուրընկալության փառատոն

09 Փետրվարի 2024, 09:00

Հայեր | Մշակույթ

Ա. Ս. Պուշկինի անվան ազգային գրադարանում «Հայկական մշակույթի օր» ստեղծագործական նախագծի շրջանակներում տեղի է ունեցել հայկական հյուրընկալության փառատոն:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը, տոնի բացման արարողությանը հյուրերին ողջույնի խոսքով դիմել են Մորդովիայի Հանրապետությունում Ռուսաստանի հայերի միության նախագահ Լևոն Գառնիկի Սարգսյանը, Մորդովիայի Հանրապետության մշակույթի, ազգային քաղաքականության և արխիվային գործի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Իվանի Կարիգինը, Մորդովիայի ժողովրդի միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Ալեքսանդրի Միշանինը:

Միջոցառման հյուրերին սպասվում էր ազգային ցուցահանդես, համեղ հյուրասիրություն, ստեղծագործական խմբերի և մենակատարների համերգային ծրագիր, ինչպես նաև փառատոնի մասնակիցների պարգևատրման արարողություն:

Գրետա Նիկողոսյանը հանդիսատեսին ուրախացրել է հայկական երգերի կատարումներով՝ «Ծաղկիր ինձ համար», «Հայաստան ջան»: Հանդիսատեսին իր վարպետությունը ցույց է տվել հայկական երգի-պարի համույթը:

Հիմա եթերում