Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը
30 Ապրիլի 2026, 17:10
Մոսկվան արգելափակել է ևս 1 միլիոն շիշ «Ջերմուկի» վաճառքը: Որոշումն, ըստ ռուսաստանցի պաշտոնյաների, կայացվել է հանքային ջրի բաղադրության ստուգումների և դրանց արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների պատճառով։
Ավելի վաղ ռուսական կողմը արգելել էր 338 հազար շիշ «Ջերմուկի» վաճառքը Ռուսաստանի տարածքում։