Մոսկվան և Անկարան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղ և կանխատեսելի զարգացմամբ․ ՌԴ ԱԳՆ

14 Հունիսի 2026, 16:23

Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Մոսկվան և Անկարան շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և կանխատեսելի զարգացման ապահովմամբ։ Հայտարարությունը հնչել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ հունիսի 15-17-ը Մոսկվա նախատեսված այցի նախօրեին։

Բանակցությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Անդրկովկասում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հետպատերազմյան վերականգնմանը և «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության զարգացմանը։

Ռուսաստանը նաև ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հիմա եթերում