Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին․ Պեսկով

Կրեմլը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, որոնք անհրաժեշտ են վիճելի հարցերի լիարժեք լիցքաթափման և վերջնական կարգավորման համար: Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումների շարունակման օգտին՝ բոլոր վիճելի հարցերի կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար», — հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները:

Հիմա եթերում