Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Լավրով

23 Մայիսի 2025, 14:20

Քաղաքականություն

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման գործում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն կերպ աջակցել նման փաստաթղթի մշակման և ստորագրման գործում: Հարավային ռուսական պատմական հողերին նվիրված բարձր մակարդակի խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր։

«Մենք անկեղծորեն նրանց հաջողություն ենք մաղթում։ Պարզ է, որ պայմանագիրը հնարավոր է դարձել Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մի քանի գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են դրանում»,- նշել է Լավրովը։