Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են Ռուսաստանից
17 Օգոստոսի 2026, 12:50
Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովին արտաքսել են Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղեկությունների համաձայն՝ Հասանովին միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնից տեղափոխել են օդանավակայան, այնուհետև արտաքսել ՌԴ-ի տարածքից։
Հասանովը ղեկավարում է Մոսկվայի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարությունը։ Նախորդ տարի նա զրկվել էր ՌԴ-ի քաղաքացիությունից։ 2026 թվականի հունիսին իրավապահները նրան ձերբակալել էին և տեղափոխել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն՝ հետագա արտաքսման նպատակով։