Մոսկվայի «Emporio Armяне» հայկական թիմը մասնակցում է ՈւՀԱ-ի փառատոնին
18 Հունվարի 2025, 23:30

Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ Մոսկվայի հայկական ՈւՀԱ թիմը՝ «Emporio Armяне»-ն, մասնակցում է «КиВиН-2025» միջազգային փառատոնին:
Այս օրերին Սոչիում անցկացվող փառատոնին մասնակցում են ՈՒՀԱ-ի 500 թիմ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից։ Խմբերը փորձեր և ելույթներ են ունենում «Ժեմչուժինա»-ի գլխավոր դահլիճում, մասնակցում են հումորային միջոցառումների, իմպրովիզացիոն շոուների, ստենդ-ափերի, ՈւՀԱ-ի վերաբերյալ դասախոսությունների և վարպետության դասերի։