Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
29 Մայիսի 2024, 20:20
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/05/29181802/1385-1.jpg)
Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի պետական թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան:
«Հավերժական սեր», «Լա Բոհեմ», «Դու և ես», «Ով դու, կյանք», «Դեռ երեկ» և ֆրանսիական դասականի այլ գլուխգործոցները կհնչեն Կրեմլի պետական նվագախմբի կատարմամբ։ Այն կղեկավարի դիրիժոր Կոնստանտին Չուդովսկին: