Մոսկվայից Երևան ավտոբուսային երթուղի է գործարկվել
15 Հուլիսի 2026, 14:30
Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից այժմ ուղիղ ավտոբուսային երթուղիներ են իրականացվելու դեպի Երևան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։
«Այսօր Մոսկվայի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային և միջազգային երթուղիներ։ «Կրասնոգվարդեյսկին» մայրաքաղաքի հարավում գտնվող առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկն է, որտեղից ուղևորները կարող են մեկնել պահանջված ուղղություններով։ Այժմ «Կրասնոգվարդեյսկի» մավտոկայանից կարելի է հասնել Հայաստանի մայրաքաղաք»,- ասել է նա։
Լիկսուտովի խոսքով՝ դեպի Երևան ուղերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի: Ռուսաստանում տոմսերը հնարավոր է ձեռք բերել առցանց՝ «Մոսկվայի Մետրո» բջջային հավելվածում՝ «Միջքաղաքային ավտոբուսներ» հատուկ բաժնում։