Մոսկվայի հայկական եկեղեցում պատարագ կմատուցվի գերիների ազատման, կարիքավորների մխիթարության և հայրենիքում խաղաղության համար

03 Հուլիսի 2025, 20:40

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Պայծառակերպության մայր տաճարում հուլիսի 3-ին և 4-ին ժամը 17:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ պատարագ՝ գերիների ազատման, կարիքավորներին մխիթարության և Հայրենիքում խաղաղության համար։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին Telegram-ի իր ալիքում:

«Թող Աստված լսի մեր աղոթքները, և թող Տիրոջ Սուրբ Աջը պաշտպանի ողջ աշխարհը, մեր հայրենիքը և մեր ողջ ժողովրդին։ Ամեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։