Մոսկվայի հայկական մշակույթի ակադեմիայում տեղի են ունեցել «Գաղտնի արտիստ» շոուի նկարահանումները
10 Մայիսի 2025, 19:53
Ռուսական «Պյատնիցա» հեռուստաալիքով հեռարձակվող «Գաղտնի արտիստ» շոուի 3-րդ եթերաշրջանի 5-րդ թողարկման նկարահանումներն անցկացվել են Մոսկվայի հայկական մշակութային ակադեմիայում: Շոուի հյուրը երգչուհի Լարիսա Դոլինայի թոռնուհին՝ Ալեքսանդրան էր, ով ժառանգել է նրա արտիստիզմը և խարիզման։
Բայց ի՞նչ կապ կա Հայաստանի հետ: Բանն այն է, որ իր կարիերայի սկզբում Լարիսա Դոլինան հրավերով ելույթ է ունեցել հայկական «Արմինա» անսամբլում: 4 տարի Երևանում ապրելուց և աշխատելուց հետո Լարիսա Դոլինան դարձել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի: Նրա երգացանկում կան հայկական այնպիսի երգեր, ինչպիսիք են՝ «Նազան Յար», «Կանչում եմ» և այլն:
Նկարահանումներին մասնակցել են նաև ակադեմիայի սաները, որոնց հաջողվել է ընդամենը 15 րոպեում պատրաստվել և կատարել ժողովրդական պար: