Մոսկվայի հայկական տաճարային համալիրում կկայանա «Արտավազդ II․ Հռոմի և Պարթևստանի միջև» ֆիլմի ցուցադրությունը

03 Մայիսի 2025, 21:25

Մշակույթ

Մայիսի 4-ին Մոսկվայի հայկական տաճարային համալիրում կկայանա ռեժիսոր Վագա Վարդանյանի «Արտավազդ II․ Հռոմի և Պարթևստանի միջև» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը պատմում է հայոց Արտավազդ Բ արքայի՝ իր ժամանակի առանցքային քաղաքական դեմքերից մեկի մասին։ Հռոմեա-պարթևական պատերազմների ժամանակ նրա օրոք Մեծ Հայքը կարևոր ռազմավարական խաղացողի դեր ունեցավ։

Արտավազդ Բ-ի ժամանակակիցները նրան համարում էին դարի ամենաազդեցիկ միապետներից մեկը։

Ֆիլմի պատմության կենտրոնում Հայոց թագավորի մասնակցությունն է միջազգային խոշոր դիմակայությանը, նրա հարաբերությունները Հուլիոս Կեսարի, Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի հետ։