Մոսկվայում տեղի կունենա «Հելլադայի հայերը. հնությունից մինչև մեր օրերը» դասախոսությունը

08 Փետրվարի 2025, 21:50

Կրթություն | Հայեր

Փետրվարի 20-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա դասախոսություն՝ նվիրված Հունաստանի հայերի պատմությանը և երկու ժողովուրդների դարավոր կապերին: «Հելլադայի հայերը. հնությունից մինչև մեր օրերը» դասախոսությունը կվարի արևելագետ և Գլոբալ միջազգային հարաբերությունների մասնագետ, Shahbazian Academy կրթական հարթակի հիմնադիր Սամվել Շահբազյանը:

Հունաստանում հայերի պատմությունը սկսվում է հին ժամանակներից։ Հայերը մասնակցել են Հունաստանի մշակութային զարգացմանը, ազատագրական պատերազմներին և վերածննդին, ինչպես նաև Հունաստանում պաշտոնապես ճանաչված միակ ազգային փոքրամասնությունն են: