Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա արևելագետ Սամվել Շահբազյանի դասախոսությունը

13 Հոկտեմբերի 2024, 20:30

Մշակույթ

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի հայկական թանգարանում տեղի կունենա «Տաջիկստանի հայերը. այբուբենի թարգմանությունը, առաջին օպերան և Պամիրի ուսումնասիրությունները» թեմայով դասախոսություն: Դասախոսությունը կվարի արևելագետ և Գլոբալ միջազգային հարաբերությունների մասնագետ, «Shahbazian Academy» կրթական հարթակի հիմնադիր Սամվել Շահբազյանը:

Տաջիկստանի հայերը հայտնի լեզվաբաններ են և տաջիկերեն առաջին դասագրքերի ստեղծողները, նրանք Պամիր լեռնաշղթան նվաճողներն են, պետական գործիչներ և արվեստ ստեղծողներ: