Մոսկվայի կոնսերվատորիայում տեղի կունենա Եվա Գևորգյանի և Կոնստանտին Խաչիկյանի համերգը

04 Մայիսի 2024, 12:30

Մշակույթ

Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում մայիսի 18-ին ելույթ կունենան դաշնակահարներ Եվա Գևորգյանը և Կոնստանտին Խաչիկյանը: Համերգին մասնակցում է «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Իվան Նիկիֆորչինի ղեկավարությամբ։

Ծրագրում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու, է. Գրիգի, Ֆ. Լիստի ստեղծագործությունները: